Ամերիկյան Pittsburgh Post Gazette պարբերականի սյունակագիր Նատալի Բենչիվենգան ընթերցողին խորհուրդ է տվել բաժանվել փեսացուից, որն իսկական ադամանդով մատանի չի գնել հարսնացուի համար, հաղորդում է Daily Mirror-ը:

Կինը, որն օգնության համար դիմել է նրան, պատմել է, որ պատահաբար է իմացել խաբեության մասին: Նա մատանին ապահովագրելու համար տարել է ոսկերչի մոտ, որը, նայելով քարին, հայտարարել է, որ դա ադամանդ չէ, այլ ֆիանիտ՝ սինթետիկ նյութ, որը հաճախ օգտագործվում է թանկարժեք քարերի իմիտացիա ստեղծելու համար:

«Երբ ես հարցրի փեսացուիս, նա խուսափողական պատասխան տվեց՝ ասելով, որ այդ չափի իսկական ադամանդով մատանին մի ամբողջ կարողություն կարժենար և, ընդհանրապես, ի՞նչ տարբերություն, միևնույն է, իմ ծանոթները ոչինչ չեն նկատի»,- գրել է կինը:

Բենչիվենգան կարծում է, որ կեղծիքը թաքցնելու փորձը լուրջ խնդիր է: «Ես չէի ուզի կյանքս կապել մի մարդու հետ, որն այդպիսի պատրաստակամությամբ ստում է, որպեսզի հեշտացնի իր կյանքը,- գրել է նա։- Էլ ի՞նչը կարող է սուտ լինել: Ես լուրջ կմտածեի հետագա քայլերիս մասին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել