Ամերիկյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը մասնակցել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում (UCLA) հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի անունը կրող Կերակրափողի առողջության կենտրոնի բացման արարողությանը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

«Մենք արդեն մեկ տարի է՝ պատրաստվում էինք այս արարողությանը: Իմ ցանկությունն է, որ մյուս ընտանիքները կարողանան ունենալ ավելի շատ տեղեկություն, ինչը թույլ կտա կենտրոնանալ առողջության ու հիվանդության կանխարգելման վրա»,- նշել է Քարդաշյանը:

Արարողությանը ներկա են եղել նաև Ռոբերտ Քարդաշյանի առաջին կինը՝ Քիմի մայր Քրիս Ջեները և նրա մյուս դուստր Քլոեն:

Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003 թվականին կերակրափողի քաղցկեղից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել