Aysor.am-ը գրում է.

Այսօր Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պահանջեց պաշտոնանկ անել Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին։
 
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նիստում հայտարարեց, որ կառավարության կառուցվածքում փոփոխությունների մասին կառավարությանն ուղղված հարցապնդմանը Ֆինանսների նախարարը «վիրավորական պատասխաններ» է տվել։ Պատճառն այն է, ըստ Մարուքյանի, որ մի քանի տարբեր հարցերին տրվել են նույնաբովանդակ պատասխաններ։
 
«Հարցապնդման պատասխանը, կարծում եմ, վիրավորանք էր՝ Սահմանադրական մարմնի հասցեին։ Նմանատիպ պատասխան տալ 8-9 հարցի, կարծում եմ խորհրդարանական կառավարմանը հավակնող երկրի համար շատ վատ տարբերակ է։ Դա իր հետևանքը պետք է ունենա։ Հետևանքը հետևյալն է՝ «Լուսավոր Հայաստանը» որոշել է՝ հիմնվելով Սահմանդրության և ԱԺ կանոնակարգ օրենքի վրա, առաջարկել ընդունել կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանը առաջարկելու մասին ԱԺ որոշման նախագիծը։ Նախագիծը քվեարկության է դրվում առանց քննարկման։ Հուսով եմ՝ պարոն Ջանջուղազյանին պաշտոնանկ անելու մասին հարցը մենք կընդունենք, որ այլևս որևէ նախարար այս ճանապարհով չփորձի որևէ ֆրակցիայի հետ խոսել», - նիստում հայտարարեց Մարուքյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել