Tert.am-ը գրում է.

Իմ հարաբերությունները տեղական ինքնակառավարման մարմինների ցանկացած ներկայացուցիչների հետ գործնական են և պայմանավորված են բացառապես ՏԻՄ օրենքով և այլ իրավական ակտերով. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչպիսին են նրա հարաբերությունները Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանի հետ:

«Այս փուլում Աբովյանում վարչական վերահսկողության արդյունքում ի հայտ եկած առերևույթ մի շարք իրավախախտումներ ներկայացվել են մարզի դատախազին իրավական գնահատական տալու՝ այդ թվում քաղաքաշինական նորմերի, համայնքային ենթակայության հողային քաղաքականության առումով, ինչպես նաև որոշակի փաստեր ունենք կոմունալ տնտեսության հետ կապված և այլն: Այս պահին դա իրավապահների ուսումնասիրության տիրույթում է, որից հետո իրավական գնահատականը կտրվի: Դա որևէ նշանակություն չունի մեր ընթացիկ գործունեության առումով: Եթե քաղաքում ունենք որևէ նոր ձեռքբերում, որևէ նոր ձեռնարկություն՝ 20 աշխատատեղերի բացումով, ապա այդտեղ որևէ կաշկանդում և կոմպլեքս չունենք այդտեղ միասին «լենտերը կտրելու»,- ասաց մարզպետը:

Tert.am-ի հարցին՝ ընտրություններում ՔՊ-ն իր թեկնածուն ունենալո՞ւ է, Պետրոսյանը դրական պատասխան տվեց. «Անշուշտ, ուրախությամբ հայտարարեմ, որ երեկ երեկոյան ՔՊ վարչության նիստին մենք կողմնորոշվել ենք մեր թեկնածուի հարցում, և Աբովյանի քաղաքապետի ընտրություններին ՔՊ-ն առաջադրելու է իր թեկնածուին»,- հայտնեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել