Tert.am-ը գրում է.

Երևանի Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների կողմից տվյալ պահին իրականացվում են Օղակաձև զբոսայգու 5-րդ գոտում գտնվող, ինքնակամ շինության հետևանքները վերացնելու աշխատանքներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետարանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Ռոբերտ Դարբինյանը: Նրա խոսքով՝ քանդման  թույլտվությունը տրված է, առկա են քաղաքաշինական բոլոր փաստաթղթերը:

«Նշված տարածքը լքյալ է, տարիներ շարունակ որևէ տնտեսավարողի կողմից չի օգտագործվել, որևէ պայմանագիր առկա չէ, հետևաբար որևէ անձ չի նախազգուշացվել: Երևան համայնքը հանդիսանում է տվյալ հատվածի սեփականատերը, մենք ենք կրում ինքնակամ շինության հետ կապված ռիսկերը, դրա հետևանքները վերացնելու պատասխանատվությունը ևս, և հաշվի առնելով դա՝ քաղաքապետի որոշման հիման վրա նշված շինությունը ապամոնտաժվում է: Այն այս տարիների ընթացքում վերածվել էր աղբավայրի»,-ընդգծեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել