Aysor.am-ը գրում է․

Պաշտոնական Ստեփանակերտը շատ կցանկանար կիսել ռուսական կողմի լավատեսությունը և մտածել, որ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում ինչ-որ դրական առաջընթաց կլինի։

«Սակայն, ի դեմս Ադրբեջանի, մենք ունենք խիստ անկանխատեսելի հակառակորդ», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավորվի հայտնած մտքին, որ հայկական և ադրբեջանական կողմերի միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները, Մոսկվայի կարծիքով, թղթի վրա չեն մնա։

«Ամեն ինչ ժամանակը ցույց կտա։ Ադրբեջանը անհուսալի, վերին աստիճանի անվստահելի երկիր է։ Լինում է, որ այս կամ այն հարցի շուրջ համաձայնության է գալիս, նույնիսկ՝ ստորագրում՝ բանավոր և գրավոր համաձայնություն տալիս, սակայն հետո խախտում է պայմանավորվածությունները», - նշեց մեր զրուցակիցը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել