Բանակը միշտ էլ պետությունների գոյության կարևոր նախապայմաններից մեկն է եղել, քանի որ անդադար ընթացքող պատերազմներում հաղթանակները կապված են ոչ միայն տվյալ պետության տնտեսության զարգացվածության, տեխնոլոգիաների տիրապետման ծավալի հետ, այլև բանակի կազմի: Մարդկության պատմության մեջ գոյություն են ունեցել որոշ բանակներ, որոնք ոչ միայն հզոր ու ուժեղ են եղել, այլև առանձնացել են իրենց յուրահատկություններով:

Հսկաների զորք

Պրուսիայի թագավորության կայսր Ֆրիդրիխ Վիլհելմ I-ի պրուսական զորքը թշնամիներին սարսափի էր մատնում ոչ միայն շնորհիվ լավ պատրաստվածության ու տարատեսակ զինամթերքի առկայության, այլև իր զինվորներով, որոնք բարձրահասակ էին ու մկանուտ: Վիլհելմն իշխանության անցնելուց անմիջապես հետո իր ողջ ուժերն ուղղեց բանակում բարեփոխումներ կատարելուն: Պրուսական բանակը զարգացավ. ձեռք բերվեցին նորագույն զենքեր, զինվորները վերապատրաստվեցին եվրոպական բարձրակարգ մասնագետների մոտ, և ամենաթիկնեղ ու բարձրահասակ զինվորներից առանձին գնդեր կազմվեցին: Հատուկ նման գնդեր կազմելու համար Ֆրիդրիխ Վիլհելմը մարդիկ էր ուղարկել՝ երկրի ողջ տարածքում հսկաների գտնելու, իսկ մերժում ոչ ոքից չէր ընդունում: Հենց հսկաների այս զորքի շնորհիվ էր, որ Յոթամյա պատերազմում պրուսական բանակը ջախջախիչ հաղթանակ տարավ:

Աֆրիկյան կանանց զորք

Աֆրիկա մայրցամաքում գտնվող Դահոմեայի թագավորության բանակի մի մասը կազմված էր կանանցից: Կանանց գունդն ի սկզբանե նախատեսված էր հավելյալ պաշտպանություն ապահովելու համար, սակայն երբ պետությունը սկսեց ռազմականանալ, փոքրիկ գունդը, որը նախկինում մարտական գործողություններին գրեթե չէր մասնակցում, վերաճեց 6000-անոց գնդի:

Կանանց գնդում հայտնվելու երկու եղանակ կար՝ կամավոր կամ ամուսինների ու հայրերի կողմից, որոնք ցանկանում էին որևէ կերպ աջակցել արքային: Երբ 1890 թ. կանայք առաջին անգամ իրական մարտի բռնվեցին, նրանք ջախջախեցին ֆրանսիացիների բանակը: Սակայն քիչ ժամանակ անց ֆրանսիական բանակը զարգացրեց իր տեխնոլոգիաները, որոնց միջոցով էլ հեշտությամբ պարտության մատնեց խիզախ աֆրիկացիներին: Աֆրիկյան կանանց գունդը ցրվել է 1894 թ., իսկ դրա վերջիին մասնակիցը մահացել է 1979 թ.:

Կելտական մերկ զորք

Կելտական ցեղեր գոյություն ունեին, որոնք նախընտրում էին մարտի մեկնել մերկ՝ մարմինը ծածկած միմիայն խառնիխուռն պատկերներով և ոչ մի հագուստով: Պատճառն այն էր, որ նրանք կարծում էին, որ թշնամու նիզակների հարվածներից իրենց լավագույնս կարող են պաշտպանել նախնիների հոգիները, որոնք էլ ուղեկցում են նրանց պատերազմի ընթացքում: Կելտական զորքերը երբեք չէին աշխատում ռազմավարություն կազմելու վրա, այլ տարված էին ճարպկությունը զարգացնող մարզումներ անցկացնելով: Թշնամիները, որոնց դեմ պայքարում էին կելտերը, սարսափում էին գունավոր ներկված բարբարոս հակառակորդներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել