Tert.am-ը գրում է․

«Ռազբորկա» չի եղել, դահլիճից դուրս ենք եկել, խոսել ենք, որ տարընթերցումներ չլինեն, որովհետև կողմերն իրար սխալ էին հասկացել: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով իր և « Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի առանձնազրույցին։

Նրա խոսքով՝ իր կուսակից Գևորգ Գորգիսյանը չէր ընդհատել Հայրապետյանին, պարզապես տեղից միտք էր ասել, որ Հայրապետյան չէր վերաբերում, այլ իր կուսակիցներին։

Հարցին՝ «դո՞ւ ով ես» արտահայտությունը Մխիթար Հայրապետյանի՞ն չէր վերաբերվում, Մարուքյանը պատասխանեց. «Դա ասվել է, բայց կռիվն ինչի՞ց սկսվեց»:

Ինչ վերաբերում է իրենց հաշտեցմանը, էդմոն Մարուքյանը նշեց՝ չէին կռվել, որ հաշտվեն։

«Ոչ կռվել էինք, ոչ էլ հաշտվել: Որևէ մեկը չի կարող մեզ հետ «ռազբորկա» անել, որևէ մեկը չի կարող մեզ հետ «ռազբորկաների» լեզվով խոսել: Այդ տեղեկությունները չէին համապատասխանում իրականությանը»,- շարունակեց Էդմոն Մարուքյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել