Aysor.am-ը գրում է․
Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանի կարծիքով, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ելույթները մարդու իրավունքների տեսանկյունից «խայտառակություն են»։
 
«Պարոն Պետրոսյան, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ դուք այստեղ դասախոս չեք։ Նա պետք է դադարի պատգամավորներին ասել, թե ինչ գրքեր ու օրենքներ կարդան, որովհետև պարոն Պետրոսյանի կարդացած գրքերը իրեն բոլորովին չեն երաշխավորել արտահայտել այնպիսի մտքեր, որ մարդու իրավունքների տեսանկյունից ուղղակի խայտառակություն են։ Պարոն Պետրոսյանի կարդացած գրքերը չեն երաշխավորել, որ ձեր խմբակցությունում լինի մարդ, որի հանդեպ քրեական գործ է հարուցվել, պարոն Պետրոսյանի կարդացած գրքերը չեն երաշխավորել, որ ձեր խմբակցությունում լինի մարդ, որը Հայաստանի երկրորդ քաղաքը մինչև հիմա այնպիսի իրավիճակի է հասցրել, որ փոսից չեն կարողանում հանել։ 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել