Aysor.am-ը գրում է․

ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ՊԵԿ գործունեության վերաբերյալ իր հնչեցրած մտքերի կապակցությամբ կարող է դիմել իրավապահներին, հակառակ պարագայում դա ընկալվում է որպես քաղաքական փիառ:   

«Արփինե Հովհաննիսյանի հնչեցրած մտքերի վերաբերյալ կարող եմ ասել, որ արդարադատության նախկին նախարարն ու ԱԺ նախկին փոխխոսնակը, եթե իսկապես ունի իր հնչեցրած մտքերի հիմնավորումները, ապա ցանկացած պահի կարող է դիմել իրավապահ մարմիններին։ Այս ճանապարհը, վստահ եմ, իրեն՝ որպես իրավաբանի, քաջ ծանոթ պետք է որ լինի» - Aysor.am-ին ասաց ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել