Հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար խոստացված նվիրատվությունների գումարը հասել Է 1 մլրդ եվրոյի: Այդ մասին ապրիլի 17-ին հայտնել Է Le Parisien պարբերականը։

Միջոցներն ստացվում են առավելապես խոշոր ընկերություններից եւ գործարարներից, ինչպես նաեւ չորս հասարակական հիմնադրամներից, որոնք ընտրել Է Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը: Գերատեսչության ղեկավար Ֆրանկ Ռիեստերը ապրիլի 17-ին Twitter-ի իր Էջում նաեւ հայտարարել Է ինտերնետ-պորտալի գործարկման մասին, որի միջոցով կարելի Է նվիրատվություններ անել տաճարի վերականգնման համար: Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհն սկսվել Էր ապրիլի 15-ի երեկոյան: Դրա հետեւանքով փլվել Է սայրաձողը, լուրջ վնասներ Է ստացել կրող կառուցատարրը:

Հրդեհը հաջողվել Է մարել միայն ապրիլի 16-ի առավոտյան դեմ: Ինչպես հայտնել են հրշեջները, Նոտր Դամի կառուցվածքը եւ արվեստի գլխավոր ստեղծագործությունները, ինչպես նաեւ տաճարում պահվող մասունքները, փրկվել են: Ֆրանսիական զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ արտակարգ պատահարը կարող Է կապված լինել վերականգնողական աշխատանքների հետ: Դատախազությունը հետաքննություն Է սկսել բռնկման հետեւանքով ոչ դիտավորյալ վնաս հասցնելու կապակցությամբ:

Ինչպես հայտարարել Է հանրապետության դատախազը, տաճարում հրդեհը կանխամտածված չի եղել, առաջնային վարկածը բռնկման պատահական բնույթն Է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել