ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած նախագծին, որով վերջիններս առաջարկում էին զորացրվելուց առաջ համալիր բժշկական փորձաքննության ենթարկել զինծառայողներին, և եթե պարզվի, որ նրանց մոտ առողջական խնդիրներ են առաջացել զինծառայության հետևանքով, ապա պետությունը պարտավոր է փոխհատուցել այդ ծախսերը։

Օրինագծի համահեղինակ է իմ գործընկեր ԱԺ պատգամավոր Տարոն Սիմոնյանը: Չգիտեմ, թե ինչ հիմնավորմամբ է մերժվել այս նախագիծը, բայց ինձ թվում է, որ այն մերժվել է, որպեսզի ԱԺ վերադառնա մեկ այլ քաղաքական ուժի առաջարկությամբ: Սակայն մի կողմ թողնելով քաղաքական ինտիրգները՝ ես պարզապես կուզենամ ասել, որ այս օրինագծի ընդունումը խիստ անհրաժեշտություն է մեզ համար: Սրանով մենք այլևս չենք ունենա թոքաբորբով, պոչկեքի ցավերով, մեջքի խրոնիկ ցավերով, հոդացավերով և այլ ցավերով լցված զորացրված երիտասարդություն:

Հույս ունեմ, որ օրինագիծը նորից կվերադառնա ԱԺ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել