Panorama.am-ը գրում է․

«Կառավարության կառուցվածքի և  գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Բարգավաճ հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը հիմնական զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց, թե որքա՞ն գումար է տնտեսում կառավարությունը նախարարությունների օպտիմալացման հաշվին։

Ի պատասխան Զեյնալյանն ասաց, որ նման հաշվարկ չկա։

«Կոնկրետ որևէ մեկը չի կարողանա ասել։ Որևէ մեկը չի կարող հաշվարկել, թե որքան գումարի խնայողության մասին է խոսքը, որովհետև սա դինամիկ պրոցես է։ Հնարավոր չէ չոր հաշվարկ կատարել, նաև հաշվարկի մեխանիզմներն են բացակայում։ Մի քանի տասնյակ քաղաքական և հայեցողական պաշտոններ են կրճատվելու և մի քանի հարյուր՝ ժամանակի ընթացքում։ Դա տևական պրոցես է»,- նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել