«Հայաստանի կառավա­րությունը պատրաստվում է ընդունել մի որոշում, որի նպատակը աշխատաշուկա­յում պահանջարկ ունեցող մասնագետներ պատրաստելուն օժանդակելն է: Համենայնդեպս, այդպես է գրված կառավարության որոշման նախագծի հիմնավորումնե­րում: 

Իսկ աշխատաշուկա­յում, պարզվում է, պահանջ­ված մասնագիտությունը «Ոստիկանական գործ»-ն է: Կառավարությունը իր որոշմամբ գումար է հատկաց­նում, որ 200 հոգի անվճար կարողանա սովո­րել և տիրապետել այդ պա­հանջված գործին: 

Նախագ­ծից տեղեկանում ենք, որ Հայաստանում պակասել է տնտեսագետների և առող­ջապահական ոլորտի մաս­նագետների պահանջը, բայց ոստիկանների պահանջը աշխատաշուկայում շարու­նակում է բարձր մնալ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել