Խոյ

Այսօր ծայրահեղ զգուշավոր եղեք բարձր դիրք զբաղեցնող կանանց հետ շփվելիս: Ուշադրություն դարձրեք ընկերուհիների հետ ձեր հարաբերություններին: Հնարավոր է` պարզեք, որ, փոխադարձ համակրանքից զատ, ձեր միջև գոյություն ունի նաև անառողջ մրցակցություն: Կասկածներն ու անվստահությունը կարող են փչացնել անձնական հարաբերությունները: Ձեզ անհրաժեշտ քնքշանքի ու աջակցության փոխարեն խիստ վերաբերմունքի ու քննադատության կարժանանաք:

Ցուլ

Բարեհաջող օր է կոմերցիոն գործունեություն ծավալելու, բիզնես գործարքնեք կնքելու համար: Գործարարի ձեր հոտառությունը շատ սուր է, ընդունած որոշումները՝ միանգամայն ճշտգրիտ: Այսօր գումարային շահույթը կարող է անգամ գերազանցել ձեր սպասելիքները: Համախոհների շրջանում հնարավոր են տարաձայնություններ՝ կապված ապագա ծրագրերի հետ: Փորձեք այդ ամենին հանգիստ վերաբերվել, ժամանակի ընթացքում ամեն բան կհարթվի: Հնարավոր է աշխատանքային սիրավեպ սկսեք: Նման հարաբերությունները կընթանան ներդաշնակ և հաճելի պահեր կպարգևեն: Սիրային հարցերում աստղերն այսօր ձեր կողմից են:

Երկվորյակներ

Օրվա առաջին կեսին ստիպված կլինեք շատ աշխատել և դա կանեք մեծ ոգևորությամբ: Ուշադրություն պահանջող խնդիրներն իսկը ձեզ համար են: Դուք ոչ մայն հրաշալի լուծումներ կգտնեք, այլև արժեքավոր տեղեկություններ կստանաք, կհաստատեք օգտակար կապեր: Ֆինանսական հարցերում ամեն բան լավ է, այսօր գումար վաստակելու հնարավորություն կունենաք: Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցություն կնկատվի: Ռոմանտիկ ծանոթությունների, նոր նախասիրությունների և բուռն զգացմունքների դրսևորման ճիշտ ժամանակն է: Սիրահարված Երկվորյակներին անսահման երջանկություն կպարգևի սիրելիի հետ շփումը:

Խեցգետին

Այսօր նշանակալի որևէ իրադարձության սպասելիքներ չարժե ունենալ: Օրն իր հետ հուզմունք և անհանգստություն կբերի: Շատերը կվիճեն գործընկերների հետ, ոմանց կանհանգստացնի աշխատավայրում տիրող լարված մթնոլորտը, սակայն որոշակի քայլեր ձեռնարկելու համար դեռ վաղ է: Այդ ամենը բացատրվում է բացասական միտումների ազդեցությամբ: Հավատացեք, շատ շուտով ստեղծված իրավիճակը կփոխվի: Խուսափեք սիրելիի հետ վիճաբանություններից: Վերջինս այսօր առանձնակի կամակորություն ու համառություն կդրսևորի: Լուրջ կոնֆլիկտի վտանգը մեծ է: Օգտակար են զբոսանքները, ակտիվ հանգիստը: Զբաղվեք սպորտով, այն կառույգացնի, դրական լիցքեր կհաղորդի և կօգնի ազատվել մռայլ մտքերից:

Առյուծ

Աշխատանքն արգասաբեր կլինի, եթե մրցակցային պայքարի մեջ մտնելու փոխարեն համախոհներ և օգնականներ փնտրեք: Նպատակահարմար օր է դաշնակիցներ գտնելու համար: Ձեր միությունն ամուր և տևական կլինի, համատեղ աշխատանքը՝ շահութաբեր: Բարենպաստ օր է ղեկավարի նոր պաշտոն ստանձնլու համար: Նոր սիրային հարաբերություններ սկսելու համար հրաշալի օր է, միայն թե փորձեք ավելի նախաձեռնող լինել: Կենսական ներուժը բարձր է: Հոգնածություն կամ թուլություն չեք զգա:

Կույս

Աշխատանքում հնարավոր են լուրջ խնդիրներ ու անախորժություններ: Բացասական միտումների ազդեցությունը օրվա երկրորդ կեսին առավել մեծ է․ այդ ժամանակահատվածում խուսափեք կարևոր որոշումներ կայացնելուց: Մարդիկ, որոնց հետ միշտ լեզու եք գտել, այսօր անխնա կքննադատեն ձեզ, կհիշեցնեն անցյալում թույլ տված սխալները և, ասես միտումնավոր, կանեն ամեն բան՝ ձեզ հետ հարաբերությունները փչացնելու համար: Զգալի ջանքեր կպահանջվեն հանգստություն պահպանելու համար: Աշխատեք տուրք չտալ հույզերին: Դիվանագիտորեն մոտեցեք հարցերին, բանակցեք: Ձեր զուսպ ու խելամիտ պահվածքն ի վերջո կնկատեն և կգնահատեն:

Կշեռք

Այսօր հնարավորինս խուսափեք ֆինանսական հարցեր լուծելուց, կոմերցիոն գործունեություն ծավալելուց, ինչպես նաև չնախատեսված գնումներ կատարելուց: Ինքնագլուխ ոչինչ մի ձեռնարկեք: Ցանկացած ծրագիր իրականացրեք հուսալի գործընկերների աջակցությամբ: Օրը նպատակահարմար չէ նոր համագործակցություններ սկսելու համար: Զգացմունքային դաշտը կայուն է: Ինքներդ ձեզ հետ հաշտ եք: Ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, ում սիրում եք: Հարազատների շրջապատում հրաշալի ժամանակ կանցկացնեք: Զբաղվեք ստեղծագործական գործունեությամբ:

Կարիճ

Այսօր ապագայի վերաբերյալ ծրագրեր կազմեք: Ձեր առջև նոր նպատակներ դրեք: Բարենպաստ օր է համագործակցության, նաև հեռանկարային նախագծեր քննարկելու համար: Բարդ, խճճված գործերը ցանկալի է հետաձգել, դրանցով կզբաղվեք ավելի ուշ: Հնարավորության դեպքում օրը նվիրեք հանգստին և մտերիմների հետ շփմանը․ դա ոչ միայն օգտակար կլինի, այլև հաճելի: Սիրային ժամադրությունները լավ կանցնեն: Եթե որևէ մեկին հմայելու, սիրտ նվաճելու ցանկություն ունեք, ապա գործի անցեք․ այսօր դա ձեզ մոտ կստացվի:

Աղեղնավոր

Զբաղվեք այնպիսի գործերով, որոնք մոտ ապագայում կարող են եկամտաբեր լինել: Իսկ երկարաժամկետ ծրագրերի հետ հնարավոր է խնդիրներ ծագեն: Գործնական բանակցություններն արդյունավետ կլինեն, եթե կառուցողական մոտեցում ցուցաբերեք: Ստիպված կլինեք շփվել ձեզ համար ոչ այնքան հաճելի մարդկանց հետ: Ընտանեկան տարաձայնությունների հավանականությունը մեծ է: Որոշ իրադարձություններ կարող են տրամադրություն փչացնել: Կենսական ներուժը ցածր է: Չափազանց ծանրաբեռնվածությունը ցանկալի չէ: Վնասվածքներ, կոտրվածքներ ստանալու վտանգ կա:

Այծեղջյուր

Ոչինչ հեշտ չի տրվում, սակայն, ձեր համառության շնորհիվ կկարողանաք իրագործել բոլոր ծրագրերը: Դաշնակիցների ճիշտ ընտրությունը շատ կարևոր է: Այսօր հեշտությամբ կկողմնորոշվեք, թե ում կարելի է վստահել, իսկ ում՝ ոչ: Պարտականությունների ողջ բեռը սեփական ուսերին մի բարդեք: Այսօր կատարած աշխատանքի դիմաց կպարգևատրվեք ավելի ուշ: Ավելի շատ մտահոգված եք սեփական խնդիրներով, իսկ հարազատներին, կարծես, անուշադրության եք մատնել: Ձեր նման վերաբերմունքը կարող է վրդովմունքի ալիք բարձրացնել: Այդ ամենը լուրջ վեճի չի վերածվի, իսկ իրավիճակը շատ շուտով կշտկվի:

Ջրհոս

Այն, ինչ վաղուց ծրագրել էիք, դժվար թե հաջողվի իրագործել, փոխարենը կստանաք այն ամենը, ինչի մասին պատկերացում անգամ չունեք: Պատրաստ եղեք իմպրովիզների: Հնարավորինս արագ արձագանքեք շուրջը կատարվող իրադարձություններին: Հնարավոր է՝ ձեզ համար կարևոր, կոմերցիոն ծրագրերի վերաբերյալ կարևոր տեղեկություններ ստանաք: Բարեհաջող օր է ոչ պաշտոնական շփումների, ընկերական հանդիպումների համար: Կարող եք հյուրեր ընդունել, գնումներ կատարել: Խորհուրդ է տրվում չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածություն և բացօթյա հանգիստ:

Ձկներ

Խաղաղ օր է: Այն դժվար թե առանձնանա որևէ նշանակալի իրադարձությամբ։ Հրաշալի օր է ուսմանը նվիրելու համար: Ակտիվորեն մասնակցեք սեմինարների և կոնֆերանսների: Ընտանիքում թյուրիմացաբար ծագած փոքր խնդիրները չեն փչացնի ձեր տրամադրությունը: Որոշ դժվարություններ հաղթահարելու գուրծում մեծ ջանքեր չեն պահանջվի: Մտերիմների հետ կարող եք կարևոր հարցեր քննարկել, համատեղ կայացրած որոշումները կգոհացնեն բոլորին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել