ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը ԱԺ-ում պատգա­մավորների ձայների 24 կողմ, 75 դեմ հարաբերակցությամբ չընտրվեց: Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցեց 101 պատգամավոր:

Գոռ Հովհաննիսյանը, որին համա­րում էին նախագահ Արմեն Սարգսյանի ներկայացուցիչը, չընտրվեց: Քաղաքա­կան կուլիսներում դա համարում են Նիկոլ Փաշինյանի պատասխանը Արմեն Սարգսյանին: 

Ըստ խոսակցություննե­րի՝ վոժդը շատ ցավոտ է ընդունել այն փաստը, որ իր կողմից աշխատանքից հեռացված Մարգարիտա Ազարյանն անցել է աշխատանքի որպես Արմեն Սարգսյանի օգնական: Դա ընկալվում է որպես ցու­ցադրական մարտահրավեր»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել