Թուրքիան կարող է ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը ժամանակավորապես տեղակայել Ադրբեջանում:

Տեղեկացվում է, որ չի բացառվում, որ С-400 ՀՕՊ համակարգերը կարող են ժամանակավոր պահպանման ուղարկվել Քաթար:

Լրատվամիջոցների տվյալների համաձայն, ներկայումս Թուրքիան դեռ չի կողմնորոշվել, թե երկրներից որում կարող են ժամանակավորապես պահվել ռուսական С-400 ՀՕՊ համակարգերը:

«Թուրքիայի իշխանությունները դեռևս ոչ հերքել և ոչ էլ հաստատել են տվյալ տեղեկատվությունը»,- գրում են լրատվամիջոցները:

Ավելի վաղ, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղոլուն հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մասնագետները կարող են ժամանել Թուրքիա՝ համոզվելու համար, որ ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգը սպառնալիք չի ներկայացնում ՆԱՏՕ-ի համար:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ չնայած Միացյալ Նահանգների բողոքներին, Թուրքիան չի հրաժարվի C-400-ի ձեռքբերումից:

«Սա խնդիր է, որն արդեն լուծված է Թուրքիայի համար»,- ասել է Էրդողանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել