Ավստրալիայի բնակիչը սպանդանոցում միաեղջյուր ոչխար է տեսել և փրկել նրա կյանքը։

Մայքլ Ֆոսթերը սպանդանոցի կողքով անցնելիս է եղել, երբ ոչխարների մեջ պատահականորեն նկատել է անսովոր մի կենդանու՝ Ջոուի անունով։ Նրա գլխին աճել էր երկար եղջյուր։ Նա նշում է, որ այդ պահին կարծել է, թե միաեղջյուր է գտել։

Ավստրալացին որոշել է փրկել կենդանուն և երկու արկղ գարեջրի դիմաց գնել է նրան։ Հիմա տղամարդը ցանկանում է կենդանուն ցույց տալ ողջ աշխարհին։ Նա նշում է, որ իրենք իրական հրաշք են ցույց տալու, և ոչ ոք չգիտի, թե որտեղ կարող են հայտնվել։ Նա վստահ է, որ երեխաները շատ կուրախանան, երբ տեսնեն կենդանի միաեղջյուրին։

2017 թվականին իսլանդացի ֆերմերները հայտնաբերել էին միաեղջյուր խոյի։ Իր տարօրինակ արտաքինի պատճառով հովիվները սկզբում կարծել են, որ կենդանին այծ է։ Աշխարհի տարբեր ծայրերից ֆերմերները գալիս են այստեղ, որպեսզի տեսնեն անսովոր կենդանուն, որի անունը Էյնհիրնինգուր (Միաեղջյուր) է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել