Tert.am-ը գրում է.

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Օզթյուրք Յըլմազը հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քննարկումը կանխելուն ուղղված քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին:

Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, թուրք պատգամավորի կարծիքով՝ Իտալիայում և Իսպանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ վերջին իրադարձություններից հետո նման բանաձևի ընդունման հավանականություն կա նաև ԱՄՆ-ում:

«Այս տարի իրավիճակը լուրջ է և տարբերվում է նախորդ տարիներից, քանի որ S-400-ների, Սիրիայի և «Ֆեթո»-ի (ընդդիմադիր միություն, որը գլխավորում է իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը) հարցերով մենք և ԱՄՆ-ն ընթանում ենք տարբեր ուղղություններով», - ասել է Յըլմազը թուրքական խորհրդարանում կայացած ասուլիսի ժամանակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել