Սերը չի հարցնում ո՛չ տարիք, ո՛չ էլ կարգավիճակ։ Առաջ թագավորական ընտանիքի անդամները հանուն սիրո հրաժարվում էին իրենց գահից և անգամ դավաճանում էին իրենց հայրենիքը։ Ժամանակակից միապետները ետ չեն մնում իրենց նախնիներից․ նրանք լքում են պալատները, դառնում են հասարակ մահկանացուներ՝ հուսալով, որ ձեռք են բերելու ընտանեկան երջանկություն։

Արքայադուստր Նորիկո Տակամոդո (Ճապոնիա)

Ժամանակակից ճապոնական արքայադուստրերը մեծամասամբ նախընտրում են սերը և ոչ թե արքայական տիտղոսները։ 2005 թվականին Ճապոնիայի արքայադուստր Նորին ամուսնական կապ է հաստատում քաղաքային ոճաբանի հետ, վերցրնում է նրա ազգանունը և լքում կայսերական ընտանիքը՝ զրկվելով իր դիրքից և կայսերական ընտանիքի անդամ լինելու իրավունքից։

Արքայադուստր Այակո (Ճապոնիա)

2017 թվականի մայիսին հայտնի դարձավ, որ Ճապոնիայի կայսեր ավագ թոռնուհին՝ Մակո Ակսինոն, պատրաստվում է ամուսնանալ հասարակ մարդու հետ և հրաժարվել իր տիտղոսներից։

Եվ ահա կայսերական ընտանիքը պատրաստվում է ևս մեկ հարսանիքի։ Արքայադուստր Նորիկոյի քույր Այակոն նույնպես պատրաստ է հրաժարվել թագավորական արտոնություններից և լքել պալատը՝ հանուն իր և հասարակ նավաստու սիրո։

Արքայադուստր Ուբոլ Ռատանա (Թայլանդ)

Արքայադուստր Ուբոլ Ռատանան ծնվել է 1951 թվականին։ Նա Թայլանդի արքայի առաջնեկն էր։  21 տարին լրանալուն պես նա հրաժարվում է իր տիտղոսներից, որպեսզի լինի իր սիրելիի կողքին։ Ամուսնանալուց հետո Ուբոլ Ռատանան իր ամուսնու՝ Փիթեր Լեդդ Ջենսենի հետ տեղափոխվում է ԱՄՆ։ Նրանք ունենում են 3 զավակ։

Ցավոք սրտի, հեքիաթը երկար չի տևում։ 1998 թվակնին զույգը բաժանվում է, և Ուբոլ Ռատանան վերադառնում է իր հայրենիք։ Ներկայումս նա ակտիվորեն մասնակցում է թագավորական ընտանիքի կյանքին և զբաղվում է բարեգործությամբ։

Արքայազն Ֆրիզո Օրանսկո-Նասաուսկյան (Նիդերլանդներ)

Թագուհի Բեատրիքսի և արքայազն Կլաուս ֆոն Ամսբերգի երկրորդ որդին 2004 թվականին զրկվում է իր՝ «Նիդեռլանդների արքայազն» տիտղոսից և գահը ժառանգելու իրավունքից, որպեսզի ամուսնանա գործարար Մեյբլ Վիսսե-Սմիթի հետ։ Նիդեռլանդների կառավարությունը հրաժարվում է պառլամենտից ամուսնության համար թույլտվություն խնդրել։ Ամբողջ խնդիրն այն էր, որ հարսնացուն հայտնի էր մի շարք սկանդալներով և հատկապես քրեական հեղինակության հետ իր մտերմությամբ։ Անկախ ամեն ինչից՝ սիրահարները ամուսնացան և ստացան Օրանսկո-Նասաուսկյան կոմս և կոմսուհի տիտղոսները։

Լուի Լյուքսեմբուրգյան (Լյուքսենբուրգ)

Կոսովոյում գտնվող լյուքսենբուրգյան զինվորներին այցելության ժամանակ արքայազն Լուի Քսավյե Մարի Գիյոմը ծանոթանում է սերժանտ Թեսսի Անտոնի հետ։ Երիտասարդների միջև միանգամից զգացմունք է առաջանում։  2006 թվականին նրանք երեխա են ունենում, իսկ մի քանի ամիս անց Լուին և Թեսսին ամուսնանում են։ Լուին հրաժարվում է գահը ժառանգելու իրավունքից, սակայն պահպանում է իր տիտղոսը։ 2009 թվականին Թեսսան ստանում է արքայադստեր տիտղոս, իսկ երեխաները՝ արքայազնի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել