Այսօր մի անկրկնելի համեղ տորթ ենք առաջարկում. տորթ «Կապուչինո», որի պատրաստման համար ընդամենը մի քիչ ժամանակ է պետք տրամադրել և հետևյալ բաղադրիչները.

  • 5 սպիտակուց
  • 2 դեղնուց
  • 6 ճ/գ շաքարավազ
  • 6 ճ/գ մանրացված ընկույզ
  • 10 ճ/գ կաթ
  • 7 ճ/գ ալյուր
  • Աղ
  • 1 հատ փխրեցուցիչ
  • 1 թ/գ կակաո

Կապուչինոյի համով կրեմի համար

  • 4 դեղնուց
  • 600 մլ կաթ
  • 150 գ շաքար
  • 40 գ օսլա
  • 25 գ ալյուր
  • 3 բաժին լուծվող կապուչինոյի փոշի
  • Աղ
  • 250 գ կարագ

Սրճային կրեմի համար

  • 4 դեղնուց
  • 80 գ շաքարի փոշի
  • 3 ճ/գ կաթ
  • 100 մլ սուրճ
  • 3 ճ/գ կաթ
  • 200 գ կարագ
  • Այլ բաղադրիչներ
  • 250 գ հարած սերուցք

    Պատրաստման եղանակը

    1. Սպիտակուցը հարեք չոր ու մաքուր տարայի մեջ մեկ պտղունց աղով՝ սկզբում ցածր արագության վրա․ կամաց-կամաց կարող եք արագացնել։ Հարեք մոտ 10 րոպե։

    2. Այնուհետև սպիտակուցին աստիճանաբար շաքարն ավելացրեք՝ շարունակելով հարել, մինչև լավ պնդանա։

    3. Կամաց-կամաց սպիտակուցին ավելացրեք դեղնուցները։ Ալյուրը մաղեք կակաոյի և փխրեցուցիչի հետ միասին և զգուշությամբ ավելացրեք սպիտակուցին։ Լավ խառնեք բահիկով։

    4. Կաթը տաքացրեք (այն պետք է գոլ լինի) և բարակ շիթով ավելացրեք խմորին։ Նորից լավ խառնեք բահիկով։ Վերջում ավելացրեք բոված և մանրացված ընկույզը։

    5. Տապակի վրա յուղթուղթ փռեք և լցրեք խմորը։ Թխեք 30 րոպե տաք ջեռոցում, թողեք` լավ սառչի և թելի ու սուր դանակի օգնությամբ չորս շերտի բաժանեք։

    6. Սուրճը լուծեք քիչ քանակությամբ տաք ջրի մեջ։ Հարիչի օգնությամբ դեղնուցը փրփուրի վերածեք, ավելացրեք շաքարավազը, կաթը և սուրճը, լավ խառնեք և դրեք ջրային բաղնիքի վրա։

    7. Անընդհատ խառնեք կրեմը, մինչև պնդանա, և սառեցրեք։ Կարագը փափկեցրեք հարիչով և ավելացրեք սառած սրճային կրեմին, միասին հարիչով լավ հարեք։

    8. Կապուչինոյի համով կրեմի համար դեղնուցները լավ հարեք մինչև փրփրելը, ավելացրեք աղ, շաքար, ալյուր, լուծվող կապուչինո, օսլա և լավ խառնեք։ Վրան կաթ ավելացրեք և դրեք ջրային բաղնիքի վրա։

    9. Անընդհատ խառնեք մինչև պնդանալը, հետո սառեցրեք։ Կարագը հարեք և ավելացրեք կրեմին, լավ հարեք։

    10. Հավաքեք տորթը. առաջին շերտի վրա քսեք կապուչինոյի համով կրեմի կեսը, դրեք երկրորդ շերտը, վրան քսեք սուրճի համով կրեմը, երրորդի վրա՝ կապուչինոն և ծածկեք չորրորդ շերտով։

    11. Տորթը զարդարեք հարած սերուցքով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել