Yerkir.am-ը գրում է.

Փարիզի Աստվածամոր տաճարը վերանորոգող ընկերության բոլոր աշխատակիցները պահպանել են հակահրդեհային անվտանգության կանոնները, հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Ժյուլեն Դը Բրան: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
 
«Հրդեհի բռնկման պահից մեր ընկերության որևէ աշխատակից տեղում չի եղել»,-ասել է նա:Ընդհանուր թվով աշխատակիցները 12-ն են եղել, և նրանցից յուրաքնչյուրով զբաղվելու է նախաքննությունը:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան խոշոր հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում: Ըստ ֆրանսիական ԶԼՄ-ների, հրդեհի պատճառը կարող են վերանորոգման աշխատանքները լինել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել