Armeniasputnik.am-ը գրում է.

Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում երեկ տեղի ունեցած սպանության որոշ մանրամասներ արդեն հայտնի են։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` կրակոցները հնչել են Լեփսիուսի 25 շենքի մոտակայքում, որտեղ իրավապահները պարկուճներ, գնդակ և արյան հետքեր են հայտնաբերել։

Հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված երիտասարդներից մահացողը 1996 թվականին ծնված, «Արարատ-2»–ի դարպասապահ Մուշեղ Ղևոնդյանն է։

Երիտասարդն ապրում էր Երևանում։ Ղևոնդյանի վնասվածքը գլխի շրջանում է եղել և կյանքի հետ անհամատեղելի։

Հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված մյուս երկու երիտասարդները 26 տարեկան են և ապրում են հենց Քանաքեռ-Զեյթունում։ Նրանց վիրահատել են։

Մեր տեղեկություններով` մի խումբ երիտասարդներ կենցաղային հարցի շուրջ վիճել են, որն էլ հանգուցալուծվել է կրակոցներով։

Իրավապահները պարզել են մասնակիցների շրջանակը և ձեռնարկում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել