Իր կարիերայի ամբողջ ընթացքում երգչուհի Ալլա Պուգաչովան շուրջ 100 մլն դոլարի կարողություն է կուտակել։ Այս մասին հաղորդում է Forbes պարբերականը։

Նշվում է, որ երգչուհու կարողությունը հիմնականում ներդրված է անշարժ գույքի շուկայում։

Այսպես՝ նա տարածքներ ունի Մոսկվայի կենտրոնում՝ Տվերսկի պողոտայում, Արբատում։

Image result for Пугачева за свою карьеру заработала $100 млн

Պուգաչովան սեփական դղյակ ունի նաև Օդինցովսկի շրջանում, ինչպես նաև ամառանոց՝ Մերձմոսկվայում։

Բացի այդ՝ նա ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի հետ համատեղ անշարժ գույք է ձեռք բերել Կիպրոսում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել