Եվրոպայում լայն տարածում է ստանում արտասովոր մերկ մաքրուհիների ծառայությունը։

Ըստ Metro պարբերականի՝ ծառայության արժեքը տատանվում է ըստ մաքրուհու մերկության աստիճանի։ Ներքնաշորով մաքրության մեկ ժամն արժե 55 եվրո, թոփլեսը՝ 65, իսկ առանց հագուստի մաքրությունը՝ 75 եվրո։

Glimmer ընկերությունը 15 աշխատակից ունի, որոնցից երեքը՝ տղամարդ։ Բացի գրավիչ արտաքինից և ինքնավստահությունից՝ աշխատողներից պահանջվում է նաև աշխատանքի փորձ քլինինգային ծառայությունների ոլորտում։

Ընկերությունն արդեն մշտական հաճախորդներ ունի, ընդ որում՝ նրանց մեծ մասը «նյու» ոճի հավաքարարուհիներ պատվիրում է այն դեպքում, եթե նրանց տները մաքրության կարիք չունեն։ Հաճախորդների տարիքը 30-80 տարեկանի սահմաններում է, նրանցից շատերը միայնակներ են և հանձին գրգռիչ մաքրուհու՝ տենչում են հետաքրքիր զրուցակցուհի ձեռք բերել։ Հատկանշական է, որ հաճախորդները հիմնականում չափազանց ամաչկոտ են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել