168.am-ը գրում է.

«Վստահաբար խնամի-ծանոթ-բարեկամ կապերը որևէ կերպ չեն անդրադառնում քաղաքական շահերի, քաղաքական դիրքորոշման վրա: Այդ գործոնը մեր գործողություններոմ բացարձակապես դեր չունի, չկա այդպիսի գործոն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ցեմենտի տուրքի փոփոխությանը:

Դիտարկմանը, որ բայց «ԱրարատՑեմենտի» աշխատակիցների գործադուլից, հարկային ստուգումներ են սկսվել Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլում», Միրզոյանը պատասխանեց. «Ո՛չ ստուգումները, ո՛չ տուրքի մասին փոփոխությունը պայմանավորված չեն Ծառուկյանի նկատմամբ չեղած քաղաքական հետապնդումներով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել