Փորձագետները «ամենապաղ» և «ամենաթեժ» սմարթֆոնների անսովոր վարկանիշ են կազմել՝ հաշվի առնելով սարքի աշխատանքային ջերմությունը: Վարկանիշային աղյուսակը հրապարակվել է Master Lu պորտալում:

Վերջնական ցուցակը կազմելու ժամանակ ուշադրություն է դարձվել 2019-ի հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը Master Lu-ի կողմից թեստավորում անցած սմարթֆոնների վրա: Արդյունքում առավել «թեժ» է համարվել Oppo Find X-ը, որի ջերմությունը կարող է հասնել մինչև 38.35 աստիճանի:

Երկրորդ տեղում է հայտնվել 2018-ին թողարկված Nokia X7-ը, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է Smartisan Nut Pro 2-ը: «Ամենաթեժ» սմարթֆոնների առաջին հնգյակում են նաև Sony Xperia X2-ը և XiaomiBlack Shark-ը:

Առավել ցածր աշխատանքային միջին ջերմաստիճան ունի Vivo Y81-ը՝ 29.69 աստիճան: Մրցակցին մի փոքր է զիջում Oppo A5-ը, իսկ երրորդը՝ Vivo iQOO-ն է: Առաջին հնգյակում են նաև Huawei Enjoy 9-ի Plus տարբերակը և Oppo R17-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել