168.am-ը գրում է.

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ արդեն ընդունել են վարչապետի մարտահրավերը և շուտով ուսումնասիրելու են և հրապարակեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված խոստումները և մատնանշեն, թե դրանք որքանով են կատարվել։

«Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքին, կարծում եմ՝ այստեղ որևէ նոր բան չկա, այսինքն՝ կարիք չկա ասելու, որ Ընտրական օրենսգիրքն այդպես էլ չփոխվեց, կարիք չկա նաև ասելու, որ «Կուսակցությունների մասին» օրենքն այդպես էլ չփոխվեց, քանի որ դա բոլորը գիտեն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով վարչապետի այն առաջարկին, որ իր տված խոստումները կարող են գույքագրել և ասել, թե որ խոստումներն է այս ընթացքում կատարել, որը՝ ոչ։

Դ. Իոաննիսյանի խոսքով՝ դժվար է ասել, թե երբ կհրապարակվեն ուսումնասիրության արդյունքները, քանի որ բազմաթիվ ելույթներ պետք է դիտեն՝ հասկանալու համար՝ խոստումներից քանիսն է կատարվել, և որոնք չեն կատարվել։

«Ահռելի ծավալի աշխատանք է, ամեն դեպքում՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետության մեկ տարին լրանալուց առաջ արդյունքները կհրապարակվեն»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել