Aysor.am-ը գրում է.

Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ նախագահի առաջադրած թեկնածու Գոռ Հովհաննիսյանի համար սպասելի էին ընտրությունների արդյունքները՝ 24 կողմ, 75 դեմ։

«Հարցերից ու ելույթներից հետո նման բան սպասում էի»,- ասաց Հովհաննիսյանը։

Հարցին՝  հնարավո՞ր է հատկապես Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ հարցին նրա պատասխանը մեծամասնության շրջանում նման դիրքորոշում ունենալու պատճառ եղավ, Հովհաննիսյանը պատասխանեց.

«Ես չգիտեմ՝ հստակ պատասխան ակնկալել մի հարցի վերաբերյալ, որը տասը տարուց ավելի այս երկրում չի լուծվում ու որը քննում են իրավապահ մարմինները, ինձ թվում է՝ այդքան էլ լուրջ չէ։ Բացի այդ, Սահմանադրական դատարանի դատավորը քաղաքականությամբ չի զբաղվում, Սահմանադրական դատարանը քաղաքական մարմին չէ, հետևաբար ինձանից քաղաքական գնահատական ակնկալելը ճիշտ չէր»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել