Panorama.am-ը գրում է.

«Մեր երկրում իշխանություններն այլևս ձևավորվում են ժողովրդի կամքով, և այսուհետ ոստիկանությունը, ոստիկանը չպետք է ընկալվի և չի ընկալվելու որպես պետաիշխանական կարգադրիչ լիազորություն, հարկադրանքի միջոց բանեցնող մարդ»,- ՀՀ Ոստիկանության 101-ամյակի առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ ունեցած ելույթում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նրա խոսքով, ոստիկանը պետք է ընկալվի որպես իրավապաշտպան, ժողովրդի, մարդու իրավունքները պաշտպանող պետական ծառայող և անձ, որը գործում է ժողովրդի անունից, հանուն ժողովրդի։

Նախարարը նշեց,  որ այս  պարագայում, երբ հասարակության մեջ կա համերաշխություն, ոստիկանի բեռը պետք է շատ թեթև լինի. «Որովհետև յուրաքանչուր քաղաքացի դառնում է պետականության, պետության կրողը, դառնում է օրինականության պաշտպան: Եվ ոստիկանը դառնում է նրա կամքն իրականացնողը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել