Panorama.am-ը գրում է․

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չի զղջացել իր որևէ հայտարարության համար։ Նա այդ մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ես հիշում եմ՝ մեկ տարի առաջ, հինգ ամիս առաջ, վեց տարի առաջ ինչ եմ ասել, հպարտանում եմ դրանցով ու տեր եմ իմ ասածներին»,-ասաց նա՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ իրեն ուղղված հայտարարությանը, փորձել հիշեցնել, թե ով էր Մարուքյանը մինչև հեղափոխությունը։

Նա ասաց, որ բոլորի ջանքերով է, որ Հայաստանում տեղի  է ունեցել  խաղաղ փոփոխություն։

«Չգիտեմ, ոնց է ստացվել, որ համընկել է։ Բայց ես այդ նույն պահին պետաիրավական հանձնաժողովի նիստում ՔՊ  վարչության անդամին, ասում էի, այ ինչու չեք կատարում Նիկոլ Փաշինյանի տված խոստումը»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել