Panorama.am-ը գրում է․

ԱԺ ամբիոնին ելույթ ունենալու նպատակով մոտեցած «Իմ քայլը» խմբակցությունից Մխիթար Հայրապետյանի խոսքն էլ այսօր առանց ընդհատումների չեղավ։ Նա «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին մեղադրեց անտեղյակության մեջ։

«Ցավում եմ, որ չգիտեք»,-ասաց Հայրապետյանը։

Նրա խոսքը կիսատ մնաց, «Լուսավոր Հայաստան»-ից Գևորգ Գորգիսյանն ինչ-որ բան ասաց տեղից։ Հայրապետյանն էլ նկատողություն արեց ու մատը վեր տնկեց՝ գործընկերոջը ընդհատելու համար։

«Ես լուռ լսել եմ, հարգալից եմ եղել, ուրեմն՝ տեղից ոչ մի խոսք»,-Հայրապետյանի այս խոսքն էլ կիսատ մնաց, -«Իյաա, պարոն Գորգիսյան, լռեք»։
«Դուք լռեք»,-հակադարձեց Գորգիսյանը։
«Ո՞նց, դուք լռեք»,-բարկացավ Հայրապետյանը։

Այս երկխոսությանը հետևեց  աղմուկ-աղաղակ, միջամտեց  ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ու որպեսզի ձայնը լսելի լինի՝ դմփդմփացրեց իր սեղանին.«Ժողովուրդ, մի րոպե, պարոն Գորգիսյան, պարոն Հայրապետյան, ըսենց չեղավ, մեկը գրանցվում է, գալիս է ամբիոնի մոտ, խոսում են, էս ի՞նչ բան է»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել