Վերջապես. կասեին «Game of thrones»-ի երկրպագուները, ովքեր հավաքվել էին երեկ Երևան Մոլի ԿինոՊարկում՝ առաջինը դիտելու սիրելի հեռուստասերիալի վերջին՝ ութերորդ եթերաշրջանի առաջին սերիան: Մինչև ապրիլի 14-ը, գնելով ԿինոՊարկից կոմբո, հնարավորություն ունեիր ստանալու «Game of thrones»-ի մեկ հրավիրատոմս:

«Տեղերի մեծ մասը սպառվեց երկու օրվա ընթացքում. ցուցադրությունից մոտ մեկ շաբաթ առաջ»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց ԿինոՊարկի տնօրեն Արեգ Դանիելյանը։

«Game of thrones»-ի ցուցադրությունն ապահովել է Ucom ընկերությունը: Արեգը նշում է, որ հիմա փորձում են բերել մյուս սերիաները ևս, կարծում է` կհաջողվի` հաշվի առնելով մարդկանց հետաքրքրվածությունը:

«Ըստ պաշտոնական տվյալների՝ ԿինոՊարկն ամբողջ աշխարհում միակն է, որ  ներկայացնում է «Game of thrones» սերիալը կինոթատրոնում: Սա մեզ համար իմիջային մեծ իմպուլս է և, առհասարակ, խոսում է այն մասին, որ մեր հաճախորդները շատ են սիրում ԿինոՊարկը:

Վերջին՝ ութերորդ եթերաշրջանը խոստանում է լինել ամենաքննարկվողը: Այն կունենա ընդամենը վեց սերիա և կավարտվի մայիսի 19-ին: Նկարահանումները սկսվել էին դեռ անցած տարի հոկտեմբերին, բայց երկար ժամանակ գաղտնի էր պահվում պրեմիերայի օրը: Կիտ Հարինգթոնը, ով մարմնավորում է Ջոն Սնոուին, խոստովանել է` սեզոնի վերջին սերիան կարդալուց հետո արտասվել է: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել