168.am-ը գրում է․

Իլ դը Ֆրանս տարածաշրջանը, որպես արտակարգ օգնություն, 10 մլն եվրո կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարին, որտեղ հրդեհ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով տարածաշրջանի ղեկավար Վալերի Պեկրեսին: Ավելի վաղ Ֆրանսիայի ՆԳ նախարարությանն առընթեր պետքարտուղար Լորան Նունիեսը հայտարարել է, որ Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը հսկողության տակ է վերցվել, բայց «ամբողջովին մարված չէ»:

Ինչպես հաղորդվում է, Պեկրեսը հայտարարել է, որ 10 մլն եվրո արտակարգ օգնություն կհատկացնի տաճարի վերականգնման համար: Փարիզի Աստվածամոր տաճարում խոշորագույն հրդեհն սկսվել էր ապրիլի 15-ի երեկոյան: Փլվել է տաճարի սայրաձողը, կրակով էր բռնվել կրող կառուցվածքը:
Հրդեհաշիջմանը ներգրավվել էր մոտավորապես 400 հրշեջ: Figaro թերթը՝ հղում անելով հրշեջ ծառայության ներկայացուցչին, հայտնել է հրդեհի մարման մասին: Ֆրանսիական ԶԼՄ-ների տվյալներով՝ արտակարգ պատահարը կարող է կապված լինել վերականգնողական աշխատանքների հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել