«ՀՀ նախագահի աշխատակազմի ղե­կավար էմիլ Տարասյանը Բարձրաստի­ճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը:

Հանձնաժողովի պաշտոնական կայ­քում հրապարակված փաստաթղթի հա­մաձայն՝ էմիլ Տարասյանը անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել: Ներկայացված հայտարարագրում առ­կա են տվյալներ միայն ղրամական մի­ջոցների և եկամուտների մասին:

2018թ. հարկային տարվա սկզբում է. Տարասյանի դրամական միջոցները կազմել են 5 700 000 ՀՀ գրամ և 8500 ԱՄՆ դոլար:

2018թ. հարկային տարվա վերջում է. Տարասյանի դրամական միջոցներն ավելացել են: Նշված ժամանակահատ­վածում նրա դրամական միջոցները կազմել են 7 500 000 ՀՀ դրամ և 12 500 ԱՍՆ դոլար:

Նախորդ տարի ՀՀ նախագահի աշ­խատակազմի ղեկավարի եկամուտների հանրագումարը կազմել է 16 903 646 ՀՀ դրամ: Նշված եկամուտը գոյացել է երկու աշխատավարձերից՝ համապատասխա­նաբար կազմելով 4 809 942 ՀՀ դրամ և 12 093 704 ՀՀ դրամ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել