«Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ՀՀ արդյունաբերական արտադրանքի ծավալներն ավելացել են 1.9 տոկոսով: Այս փաստն ուշագրավ է մեկ առումով. սովորաբար ՀՀ-ում արդյունաբերության աճը հնարավոր է եղել ապահովել հանքարդյունաբերության հաշվին, մինչդեռ այս տարի, ընդհակառակը, այս ոլորտում լուրջ անկում է գրանցվել՝ 7.3 տոկոսի չափով, պատճառը խոշոր հանքարդյունաբերող ընկերություն­ների գործունեության կասեցումն է:

Անկում է գրանցվել նաև էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում՝  7 տոկոսի չափով: Ու, փաստորեն, նման պայմաններում, այնուամենայնիվ հնարավոր է եղել արդյունաբերա­կան աճ արձանագրել:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հիմնական աճը արձանագրվել է մշակող արդյունաբերության հաշվին, մանածագործական արտադրությունը 36.1 տոկոս է ավելացել, կահույքի արտադ­րությունը՝ 25.2 տոկոս, սննդամթերքի արտադրությունը՝ 9.7 տոկոս, և այսպես շարունակ: Այլ կերպ ասած՝ Հա­յաստանում տնտեսական հեղափոխության համար, այնուամենայնիվ լավ նախադրյալներ կան»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել