Ֆրանսիայի մշակութային ժառանգության պահպանման պետական հիմնադրամը Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման հանգանակություն է սկսել, կազմակերպության կայքում է հայտնվել «Փրկենք Նոտր Դամը» համապատասխան բաժինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Օգտատերերին առաջարկվում է վճարում կատարել 50-ից մինչեւ 500 եվրո կամ սեփական ընտրությամբ ցանկացած այլ գումար:

Այլընտրանքն է ամսական ավելի քիչ գումարի վճարումը՝ 10-ից մինչեւ 100 եվրո կամ սեփական ընտրությամբ ցանկացած այլ գումար:

«Բոլոր նվիրատվություններն ամբողջությամբ կուղղվեն Փարիզի Աստվածամոր տաճարին»,- նշված է կայքում հրապարակված մեկնաբանության մեջ:

Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհը բռնկվել էր երկուշաբթի երեկոյան: Փլուզվել էր տաճարի աշտարակը, կրակով էր բռնկված կրող կառույցը: Մոտ 500 հրշեջներ են ներգրավված կրակի մարմանը: Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկություններով՝  հրդեհի բռնկումը կարող է կապված լինել վերականգնման աշխատանքների հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել