«Ամենայն հավանականությամբ, առաջիկայում պաշտոնին հրաժեշտ կտա կառավարության հնաբնակներից ևս մեկը․ խոսքը ՀՀ կառավարության աշխատակազմի՝ Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ Ամալյա Ենգոյանի մասին է, որը պետական համակարգում է դեռևս անհիշելի ժամանակներից։

1990-ականներից նա ԱԺ-ում է աշխատել, սկզբում տարածքային հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանի, ապա Խոսրով Հարությունյանի քարտուղարուհին է եղել (այն ժամանակ գործավարուհի չկար), 1992-ին օգնականի հաստիքով կառավարություն է տեղափոխվել՝ Խոսրով Հարությունյանի հետ, երբ վերջինս դարձել է վարչապետ, 95-ից մինչ օրս կառավարության աշխատակազմի՝ Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետի պաշտոնն է զբաղեցնում։

Համարվում է ամենատեղեկացված ու բարեխիղճ պաշտոնյաներից մեկը։ Տեղեկություններ կան, որ Փաշինյանը գոհ չէ նաև նրա աշխատանքից և սպասում է նրա՝ արձակուրդից վերադառնալուն պես ազատման դիմումը գրել տա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել