Tert.am-ը գրում է․

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է ամբողջությամբ վերականգնել հրդեհից վնասված Փարիզի Աստվածամոր տաճարը` տեղի ունեցածն անվանելով «իսկական ողբերգություն»: Այդ մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում:

Известия-ի փոխանցմամբ` Մակրոնը նշել է, որ վերականգնման աշխատանքներին կներգրավվեն «մեր ժամանակի լավագույն տաղանդները»:

«Ես պաշտոնապես Ձեզ խոստանում եմ, որ մենք կվերականգնենք տաճարը, բոլորս միասին: Վաղվանից կսկվի գումարների հավաքագրումն ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս: Այս տաճարը ֆրանսիական պատմության մի մասն է, մեզ հաջողվել է այն կառուցել մոտ 800 տարի առաջ և դարեդար ավելի լավը դարձնել: Մենք կվերականգնենք տաճարը, քանի որ դա մեզնից պահանջում են ֆրանսիացիները, մեր պատմությունը և մեր ճակատագիրը»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել