Երկվորյակներ: Որպես կանոն, Երկվորյակներին հատուկ չէ նախանձը. նրանք պարզապես ձգտում են ավելի լավը դառնալ իրենց ուզածին հասնելու համար: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների գործողությունները միտված չեն գովասանքի արժանանալու: Նրանք քննադատությունը սրտին մոտ չեն ընդունում, թեև ընդունում են ամենը, ինչ իրենց կարող է օգտակար լինել: Ոչ ոքի թույլ չեն տալիս ազդել իրենց գործողությունների վրա: Միակ մարդը, ում վրա Երկվորյակները ցանկանում են առավելագույնս լավ տպավորություն գործել, իրենք են: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները խելացի են, գիտեն ինչպես ստանալ իրենց ուզածը՝ պարտք չմնալով մարդկանց:

Կույս: Չափազանց ինտելեկտուալ են որևէ մեկի վերահսկողության տակ հայտնվելու համար: Սեփական հետազոտություններն են անում, վերլուծում փաստերը, ինքնուրույն լուծում խնդիրները: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն ցանկանում օգնություն խնդրել մյուսներից. նրանք չափազանց անկախ են դա անելու համար Կույսերն ինքնավստահ են, գիտեն՝ ինչ են անում: Գծում են սեփական, բավական կոշտ սահմանները՝ մյուսներին թույլ չտալով անցնել դրանք:

Աղեղնավոր: Աղեղնավորներին ազատություն է հարկավոր՝ անելու ամենը, ինչ ցանկանում են: Տանել չեն կարողանում թույլտվություն հարցնել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարողանում են հարմարվել, այդ պատճառով երբեք չեն անհանգստանում և չեն վախենում անծանոթ վայրերից, իրավիճակներից, անկանխատեսելիությունից: Կարողանում են ռիսկի դիմել, մարտահրավերն ընդունում են առանց խուճապի, քանի որ հավատում են սեփական ուժերին ու կարողություններին: Չեն ցանկանում կապվել ոչ ոքի հետ:

Այծեղջյուր: Բոլորը գիտեն՝ որքան աշխատասեր են Այծեղջյուրները: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները նաև բացարձակ ինքնուրույն են: Իրենք են ընտրում՝ ինչ են ուզում անել և ինչ ոլորտում գործունեություն ծավալել: Ձգտում են պատասխանատվություն կրել իրենց գործողությունների համար, սիրում են միայնակ աշխատել և լինել իրենց ղեկավարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել