Մեծ Բրիտանիայի գիտնականները պատմում են, թե ինչպես հեշտ թողնել ծխելը: Լոնդոնի Իմպերիալ քոլեջի փորձագետների ստացած արդյունքները հրապարակվել են Սրտաբանների եվրոպական միության EuroPrevent համաժողովում:

Ինչպես ասում են գիտնականները, ծխախոտից ավելի լավ է հրաժարվել ընկերների հետ, քանի որ դա մենակ անելը շատ դժվար է: Առավել դժվար է ծխելուց հրաժարվել ընդմիջման ժամանակ։ Մարդիկ նման դեպքերում իրենց զրկում են ու տառապում նիկոտինի պակասից: Իսկ եթե դա անեք ընկերոջ հետ, կարող եք միմյանց շեղել ծխելու մասին մտքերից, միասին զբոսնել կամ զրուցել:

Ուսումնասիրության ընթացքում փորձագետները գնահատել են ծխելուց հրաժարվելու արդյունավետությունը սիրելիի հետ: Փորձի մասնակիցները սրտի հիվանդության բարձր ռիսկային գոտում գտնվող 222 ծխող կամավորներ էին: Գիտնականները զրուցել են ծխողների զույգերի հետ: Պարզվեց՝ 99 հարցվող նույնպես կախում ունի ծխախոտից, 40-ն արդեն թողել են ծխելը, 83-ը` երբեք չի ծխել:

Ученые рассказали, как правильно бросить курить

Փորձերի ընթացքում կիրառվել է նիկոտինի փոխարինման թերապիա: Ուսումնասիրությունը տևել է 16 շաբաթ, որի ժամանակ կամավորները հատուկ ծամոններ և սպեղանի են օգտագործել: Մասնակիցների մյուս խումբը ստացել է վարենիկլին դեղամիջոցը: Ուսումնասիրության արդյունքներից պարզվեց, որ ծխախոտից հրաժարվելը զույգերով ավելի հեշտ է, երբ զույգերը վնասակար սովորության դեմ պայքարում են համատեղ ջանքերով:

Related image

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել