В12 վիտամինի դեֆիցիտը հանգեցնում է դիմադրողականության կտրուկ նվազեցման և տոքսիկ մթերքների կուտակման՝ պարզել են ԱՄՆ Ռայս համալսարանի գիտնականները:

Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահության ծառայության նրանց գործընկերները հայտնել են կենսական կարևորություն ունեցող վիտամինի անբավարարության թաքնված նշանների մասին, որոնց հաճախ մարդիկ ուշադրություն չեն դարձնում:

Հեռանկարում այն հանգեցնում է առողջական երկարատև խնդիրների:

«Ցավոք, B12 վիտամինի դեֆիցիտի նշանները կարող են ձեզ տարիներով տանջել, սակայն վիճակի ախտորոշումը հաճախ կարող է բարդ լինել: B12-ի դեֆիցիտի առավել վաղ ախտանշանը կարող են լինել լեզվի կարմրությունը և նրա ուռուցիկությունը:

Image result for Ученые назвали ранний признак нехватки в организме витамина В12

Բորբոքումը նաև կարող է լեզուն հարթ դարձնել, քանի որ օրգանի բոլոր փոքրիկ ելունդները, որոնք պարունակում են համի ռեցեպտորները, այս դեպքում ձգվում են և անհետանում»,- նշել է դիետաբան Հելեն Վեսթը:

Գիտնականները նաև նախազգուշացրել են, որ В12-ի դեֆիցիտը կարող է առաջացնել խնդիրներ՝ կապված կոորդինացման հետ: Այլ նշաններից են՝ քրոնիկ հոգնածությունը, հիշողության նվազումը, սակավարյունությունը, անեմիան, գունատությունը, կոտրվող մազերը և եղունգները, նյարդային համակարգի վատ հարմարվողականությունը սթրեսների նկատմամբ և նույնիսկ շիզոֆրենիան:

В12-ի հիմնական աղբյուրներն են յուղոտ ձուկը, միսը, ծովամթերքները, ջրիմուռները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել