Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ ապրիլի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ադեն 1 ժամ է՝ միջին տարիքի մի կին Աջափնյակ վարչական շրջանի Հանրապետական հիվանդանոցի հարկերից մեկից իրեն ցած է նետել, սակայն ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը մինչև հիմա չի բարեհաճել դեպքի վայր:

Դին հիվանդանոցի վարչական տարածքում պատուհանի տակ է ու մարդիկ սպասում են, որպեսզի օպերատիվ խումբը ժամանի, սակայն չգիտենք էլ, թե երբ կբարեհաճեն:

Մանրամասները՝ քիչ ուշ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել