168.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է կետ առ կետ գույքագրել հեղափոխության ընթացքում իր կողմից տրված խոստումները և ստուգել, թե որոնք չեն կատարվել ու որոնք են կատարվում: Լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով դիտարկմանը, թե մեկ տարի առաջ իր տված խոստումները կյանքի չեն կոչվում, նա ասել է.

«Եկեք մի այսպիսի էքսպերիմենտ անենք` վերցնենք հեղափոխության ընթացքում իմ տված բոլոր խոստումները կետ առ կետ և ուղղակի գույքագրենք, որովհետև դա շատ տեսական խոսակցություն է` խոստումները չի կատարել: Ո՞րը չի կատարել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել