Yerkir.am-ը գրում է.

Սինգապուրի քաղավիացիայի վարչությունը (CAAS) նախատեսում է 2019 թվականին սկսել օդային տաքսու`վոլոքոփթերի թեստավորումը: Այս մասին տեղեկացնում է Channel News Asia-ն։ 

Գործակալության տվյալներով` օդային  տաքսին կունենա ուղղաթիռի տեսք, բայց դրա ստեղծման համար կօգտագործվի անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիան։ Օդային տաքսու վերելքն և վայրէջքը տեղի կունենան ուղղահայաց դիրքով՝ հեռակա կամ լրիվ ավտոմատ կառավարման միջոցով:

Փոխադրամիջոցի խցիկում կտեղավորվի երկու մարդ: Այն կկարողանա հաղթահարել մոտ 30 կմ ճանապարհ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել