Կանանց ռուսական ֆորումներից մեկում մի անգամ վեճ էր ծագել, թե արդյոք կարող է ժամանակակից կինն այնպիսի տղամարդ գտնել, որը կերջանկացնի իրեն։ Բոլորը բողոքում էին ամուսինների կողմից չհասկացված լինելուց, ալկոհոլի նկատմամբ նրանց հակվածությունից և այլն։

Անսպասելի կերպով մշտական այցելուներից մեկը մի այնպիսի բան է գրում, ինչից հետո բոլորը հարձակվում են նրա վրա և նույնիսկ պահանջում, որ նա անմիջապես լքի խումբը։ Իսկ թե ինչ էր գրել այդ կինը, ներկայացնում ենք ստորև.

«Դուք այստեղ բոլորդ խոսում եք ձեր հարբեցողներից և պորտաբույծներից, բայց դուք երբեք չեք թողնի նրանց։ Դուք կպել եք այդ ձրիակերներին, դրել եք ձեր գլխին և այդպես էլ կապրեք մինչև մեռնելը։ Ձեզնից ոչ մեկը մի սիրեկան էլ չի պահի հոգու և մարմնի տոն կազմակերպելու համար, քանի որ պարկեշտ է։

Ես անպարկեշտ եմ. ամուսին չունեմ և ապրում եմ ուրիշ տղամարդկանց հաշվին։ ՀԱՐՈՒՍՏ տղամարդկանց հաշվին, աղջիկներ։ Եվ գիտե՞ք, ես ինձ կատարյալ երջանիկ եմ զգում։ Ոչ մի տղամարդ չի փորձի ինձ հետ խաղեր խաղալ, որովհետև գիտի՝ եթե մի բան այնպես չեղավ, դռան տեղը ցույց կտամ։ Եվ նա կգնա։ Պատկերացնո՞ւմ եք, տղամարդը, որն ինձ ըստ պահանջի պահում է, չի սկսի բղավել ինձ վրա, չի ապտակի, այլ պարզապես կգնա, իսկ նրա տեղում ուրիշը կհայտնվի։

Ես գիտեմ, թե հիմա ինձ ինչ բառերով կբնութագրեք։ Դա կոպիտ է, աղջիկներ։ Մեր օրերում կանայք իրենց այնպիսի արտահայտություններ են թույլ տալիս, որ ուզում ես փակել ականջներդ, իսկ հետո էլ բողոքում են, որ տղամարդիկ իրենց չեն վերաբերվում որպես երկնային էակների։

Դե, ուրեմն, իմացեք. ինձ տղամարդիկ են պահում, և ես հպարտանում եմ դրանով։ Դարեր ի վեր կանայք ապրել են տղամարդկանց հաշվին։ Արևելյան երկրներում մինչ օրս էլ կնոջը որպես թանկարժեք իրի են վերաբերվում։ Նրանց միակ գործը երեխաներ ունենալն է և տղամարդուն հաճույք պատճառելը։

Ես դեռ դպրոցական տարիքից էի որոշել չապրել այնպես, ինչպես մայրս է ապրում՝ երեք տեղ աշխատելով, որ կարողանաս պահել երեխաներիդ և հարբեցող ամուսնուդ․ այդպես ես հաստատ երբեք չեմ ապրելու։ Ես գեղեցիկ եմ, խելացի եմ, և քանի դեռ այս ամենը չի կորել, ես պետք է դրանցից օգտվեմ։

Առաջին սիրեկանիս 18 տարեկանում ունեցա։ Նա մի երեսուն տարով մեծ էր ինձնից։ Նա բարձրաստիճան պաշտոնյա էր, տանը փնթփնթան կինն էր նրան սպասում և երես առած երեխաները, որոնք ինձնից մեծ էին։ Ես նրա համար կարծես մի կում մաքուր օդ լինեի։ Եթե հիմա մտածում եք, որ մանկահասակ պոռնիկն անմիջապես թռել է տարիքով տղամարդու անկողինը, չարաչար սխալվում եք։ Ես այնպես արեցի, որ նա փորձում էր հասնել ինձ։ Խելացի կինը կարողանում է ստիպել, որ տղամարդը պայքարի իր համար։ Եվ առաջին սեքսը տեղի ունեցավ այն բնակարանում, որը սիրեկանս գնեց ինձ համար։ Մետաքսե սավանների վրա և ոչ թե քրջոտ հյուրանոցում։

Մենք միասին մնացինք ութ տարի։ Եվ դրանք նրա կյանքի ամենաերջանիկ տարիներն էին, որովհետև ես տալիս էի նրան այն, ինչ չէր տալիս կինը, չէին տվել նախորդ սիրուհիները՝ քնքշանք, ըմբռնում, հանգստություն։

Հետո իմ առաջին տղամարդն ինֆարկտից մահացավ։ Բայց հայտնվեցին ուրիշները։ Ես, մինչ առաջինի հետ էի, բարձրագույն կրթություն ստացա։ Ոչ թե նրա համար, որ հետո աշխատեմ, այլ ինտելեկտս բարձրացնելու համար։ Կրկնում եմ՝ իսկական հաջողակ տղամարդիկ իրենց կողքին խելացի կին են ուզում տեսնել, այլ ոչ թե գեղեցիկ հիմարիկների։

Եվ իմ կյանքն ինձ լրիվ բավարարում է։ Ես չեմ լարվում աշխատավայրում, սպորտով եմ զբաղվում, առողջ ապրելակերպ եմ վարում, նյարդերս առողջ են։ Ես որոշակի կապիտալ ունեմ, որ հավաքել եմ այս ընթացքում։ Եվ համոզված եմ, որ, այս բոնուսներն ունենալով, երբեք մենակ չեմ մնա։

Իսկ հիմա ինքներդ որոշեք, թե ում վիճակն է ավելի լավ։ Լինել պարկեշտ, բայց կյանքից քշված կի՞ն, ինչպիսին դուք եք, թե՞ անպարկեշտ, տղամարդկանց հաշվին ապրող երջանիկ կին, ինչպիսին ես եմ։

Հաջողություն բոլորիդ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել