Ermenihaber.am-ը գրում է.

Ապրիլի 15-ին Թուրքիայի օդային ուժերը ռազմական գործողություն են իրականացրել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) Հյուսիսային Իրաքում գտնվող հենակատերի ուղղությամբ։ Մեթինա և Զափ շրջաններում թուրքական կործանիչների հրթիռակոծությունների հետևանքով ոչնչացվել է քուրդ զինյալների մի շարք հենակետեր։

Ռազմական գործողության մասին տեղեկությունը հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ Վերջինիս դեմ ռազմական գործողություններն ընթանում են թե՛ Թուրքիայի սահմաններում, թե՛ դրանից դուրս։ Հյուսիսային Իրաքում PKK-ն ունի մի շարք հենակետեր։ Այնտեղ է գտնվում PKK-ի գլխավոր ռազմաբազան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել