Ուսանելիս կարճ ընդմիջումներն օգնում են ավելի լավ յուրացնել նյութը: Ուղեղն ավելի արդյունավետորեն է հիշում տեղեկատվությունը հանգստի ժամանակ՝ լարված աշխատանքից անմիջապես հետո: Համապատասխան եզրահանգումներով աշխատանքը տպագրվել է ԱՄՆ Կաթվածի և նյարդաբանական շեղումների ազգային ինստիտուտի կայքում:

Գիտնականները փորձ են կատարել, որի մասնակիցներին մոնիտորի վրա ցույց են տվել թվեր, իսկ հետո խնդրել են 10 վայրկյանի ընթացքում ձախ ձեռքով տպել, ինչքան հնարավոր է, շատ կոմբինացիաներ: 10-վայրկյանանոց ընդմիջումից հետո խնդիրը կրկնվել է:

Image result for Короткие перерывы в учебе помогают лучше усваивать материал

Ի վերջո հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ ուղեղի ակտիվությունն ընդմիջումներին ուժեղացել է՝ աշխատանքի ժամանակի հետ համեմատած:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել