Panorama.am-ը գրում է.

ՀՀ գլխավոր դատախազությունից Արարատի մարզի դատախազություն է փոխանցվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ Արարատի մարզի Ռանչպար համայնքում իրականացված ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ փաստաթղթերը: Վերջիններս ուղարկվել են ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին՝ դրանց հիման վրա նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ:

Դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ 2002-2005թթ. ընթացքում Ռանչպար համայնքում իրականացված հողատարածքների օտարման և վարձակալության մրցույթների արդյունքում վարձակալությամբ տրամադրված հողատարածքներից 14-ի դեպքում համայնքապետարանում բացակայել են պայմանագրերի կնքման հիմքհանդիսացող փաստաթղթերը:  Հայտնաբերվել են պայմանագրեր, որոնք կնքվել են 1 հեկտարի համար սահմանված նվազագույն արժեքից ավելի ցածր գներով, ինչի արդյունքում համայնքի բյուջե պակաս է վճարվել 4.5 մլն ՀՀ դրամ:

Պարզվել է նաև, որ 2006-2007թթ. ընթացքում համայնքապետարանի կողմից «Ս...»  ՍՊԸ-ն և ֆիզիկական անձ Ա. Ս.-ին վարձակալությամբ տրվել են հատուկ նշանակության հողատարածքներ, որի ընթացքում վարձավճարների չափերի նկատմամբ դրսևորվել է կամայական մոտեցում. նույն ժամանակահատվածում հատուկ նշանակության տարբեր հողատարածքների վարձակալության պայմանագրով հողի յուրաքանչյուր հեկտարի համար խիստ տարբեր վարձավճարի չափեր են սահմանվել: Արդյունքում 2006-2019թթ. ընթացքում համայնքի բյուջե այդ մասով վճարվել է մոտ 6մլն դրամի չափով պակաս գումար:

Բացի այդ, Ռանչպար համայնքի ղեկավարի 03.07.2008թ. որոշումներով, ավազի արդյունահանման նպատակով, նշված ՍՊԸ-ին և քաղաքացուն վարձակալությամբ տրամադրված հատուկ նշանակության հողատարածքներից 0.5-ական հեկտարի նշանակությունը փոփոխվել է արդյունաբերական, ընդերքաօգտագործման և այլ նշանակության:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել