Ուկրաինային հարևան Հունգարիայում կարմրուկի բռնկման ֆոնին սրացել է, այսպես կոչված, «հակապատվաստականների» խնդիրը: Ընտանիքները երբեմն հրաժարվում են երեխաների պատվաստումներից, ինչն անչափահասներին խոցելի է դարձնում վտանգավոր հիվանդությունների դեմ:

Ստեղծված իրավիճակում երկրի սահմանադրական դատարանը վճռական որոշում է կայացրել. ծնողները չեն կարող հրաժարվել պատվաստումներից՝ ելնելով դրանց նկատմամբ ունեցած վերաբերմունքից: Այս պարագայում չեն գործի խղճի և կրոնի ազատության մասին փաստարկները, հաղորդում է Index.hu-ն:

Հունգարիայում պետական մակարդակով սահմանվում է, որ պատվաստումները մերժող ծնողները կգտնվեն հսկողության տակ: Երեխաների պաշտպանության ծառայություններն իրավունք ունեն ստուգելու այդպիսի ընտանիքները և տեսնելով սպառնալիքը՝ երեխաներին հեռացնել ընտանիքից: Սահմանադրական դատարանում այս նորմը վերանայելու փորձը ձախողվել է:

Սահմանադրական դատարանի վերջնական վճռում նշվում է, որ «ծնողների իրավունքները կարող են սահմանափակվել առանց իրավական հիմնավորման երեխաների պարտադիր պատվաստումներից հրաժարվելու դեպքում»: Մյուս կողմից՝ նույն որոշմամբ դատավորները սահմանել են, որ ծնողական իրավունքների սահմանափակման նման միջոցը կարող է լինել բացառապես ժամանակավոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել